16-10-2013 10:05

Իմ նպատակն ուրիշ է եղել. Զորի Բալայանը՝ նամակի մասին

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը հերքում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակում գրել է, որ ԼՂՀ-ն պետք է հանձնել Ռուսաստանին, գրում է a1plus.am-ը:  

 «Նամակում ոչ մի միտք, նամյոկ չկա կապված այն մասին, որ Ղարաբաղը պետք է հանձնենք Ռուսաստանին։ Մեկից հարցրեք, թե որտեղից է վերցրել նման բան, ախր դա վիրավորական է։ Իմ նպատակն ուրիշ է եղել, և ուրիշ է, ոչ թե եղել է»,- ասել է Զորի Բալայանը:

Զ.Բալայանը նաև հերքել է այն լուրերը, թե նամակը գրել է իշխանությունների պատվերով: