26-01-2015 09:34

Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը և Ուկրաինայում հումանիտար իրավիճակը: Անցյալ տարի ԵԽԽՎ-ն Ռուսաստանի ներկայացուցիչներին արդեն զրկել էր ձայնի իրավունքից: Պատրվակը Ղրիմի կարգավիճակի փոփոխությունն էր:Նիստի օրակարգում կան մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ խոսքի ազատության, Եվրոպայում անհանդուրժողականության եւ խտրականության վերաբերյալ, քննարկվելու են նաև քրիստոնյաների խնդիրները: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում Հայաստանի հետ կապված հարցեր չկան: Նշենք, որ ԵԽԽՎ-ն ներկայացրել է ձմեռային նստաշրջանի օրակարգը, որը կշարունակվի մինչեւ հունվարի 30-ը: Պատվիրակներին կդիմեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը, հաղորդվում է ԵԽԽՎ կայքում: