Բավ է պառակտվել
02-04-2015 16:13

Սամարայի բնակիչը ցանկանում էր փլուզել Ռուսաստանը Օբամայի օգնությամբ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սամարայի բնակչին պաշտոնական զգուշացում է կատարել առ այն, որ նրա գործողությունները կարող են որակվել «պետական դավաճանություն» հոդվածով: Ըստ գերատեսչության տվյալների՝ Սամարայի բնակիչը 2013 թվականի հոկտեմբերին պատրաստել Մոսկվայում ԱՄՆ հյուպտոսարանին էր ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հասցեագրված մի նամակ: Իր նամակում ռուսաստանցին գումարի դիմաց Ռուսաստանի փլուզման առաջարկ էր արել: Սամարայի բնակիչը խոստովանել է իր մտադրությունների մասին տեղեկությունը: Միևնույն ժամանակ օպերատիվ միջոցառումների ընթացքում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները օտարերկրյա պետությանը ռուսաստանցու կողմից աջակցելու մասին որևէ տեղեկություն չեն ստացել: Այսպիսով՝ նրան պետական դավաճանություն» քրեակն օրենսգրքի հոդվածով մեղադրելու հիմքեր չկան: