Բավ է պառակտվել
04-05-2015 10:34

Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները ազատ կարձակվեն

Գլխավոր դատախազության Հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ, փոխվել է Հիմնադիր խորհրդարանի կալանավորված հինգ անդամների խափանման միջոցը: Այդ մասին  տեղեկանում ենq Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Ըստ աղբյուրի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մամուլի ծառայությունից խոստացան ավելի ուշ ներկայացնել, թե ինչ հիմնավորմամբ են փոխում ՀԽ անդամների խափանման միջոցը: Հիշեցնենք որ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության)։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ապրիլի 10-ին ընտրվել էր կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: