08-04-2016 13:07

Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցն ավարտվեց

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ՌԴ վարչապետը ժամանել էր Հայաստան: Նա նախ հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ արդեն ուշ երեկոյան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Նշենք, որ այսօր Մեդվեդեւը մեկնելու է Բաքու: