Բավ է պառակտվել
28-09-2016 13:39

ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը կկայանա Երևանում

 

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նիստում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքի մասին արտակարգ իրավիճակներին», հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Օրակարգում են նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը, արտոնյալ պայմաններով ՌԴ բուհերում ՀԱՊԿ անդամ Իրավապահ, հրշեջ, վթարային և փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագրի իրագործումը և ՀՀ տարածքում ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: