Բավ է պառակտվել
04-10-2014 11:42

Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չի մասնակցի

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեր թղթակցի հետ զրուցում ասել է, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքին:
Փոստանջյանն իր այդ որոշումը պարզաբանել է նրանով, որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը:
Նա երեւի կցանկանար, որ հանրահավաքիում ավելի արմատական պահանջներ դրվեին, քան, ասենք, կառավարությանը ներկայացված 12 կետերի չկատարման քննադատությունը:
Հանրահավաքի օրակարգը չի բավարարում նաեւ ԲՀԿ-ական որոշ գործարար-պատգամավորների»։