Բավ է պառակտվել
06-03-2014 23:35

«Ինտերպոլը» Յանուկովիչին ձերբակալելու դիմում է ստացել

«Ինտերպոլը» ստացել է դիմում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու մասին: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում: 

Կազմակերպության անդամ երկրները կարող են իրականացնել ցանկացած գործողություն, տվյալ երկրի օրենսդրության սահմաններում, ձերբակալելու համար Յանուկովիչին.

Նշենք, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հասունացավ 2013 թվականի նոյեմբերին, երբ նախարարների կաբիները հայտարարեց եվրաինտեգրման գործընթացի դադարեցման մասին: «Եվրամայդան» անունը ստացած բողոքի ակցիաները տեղի էին ունենում Ուկրաինայի ողջ տարածքում: Այս տարվա հունվար ամսին բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև:

Փետրվարի 18-ին Կիևում բախումները նոր թափ առան: Փետրվարի 21-ին կայացան կոնֆլիկտի լուծման ելք գտնելու բանակցությունները՝ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիադիր առաջնորդների միջև: Փետրվարի 22-ին Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հեռացրեց Յանուկովիչին գործող նախագահի պաշտոնից: