Բավ է պառակտվել
26-03-2015 16:06

Արևմուտքը մտադիր է ապակայունացնել իրավիճակը ՌԴ-ում 2018 թ.-ի ընտրություններից առաջ. Պուտին

Արևմտյան հատուկ ծառայությունները 2016 և 2018 թթ.-ի ընտրարշավներից առաջ արդեն ծրագրավորում են Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնող ակցիաներ, հայտարարեց այսօր՝ մարտի 26-ին, Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Չեն դադարում արևմտյան հատուկ ծառայությունների փորձերը հասարակական կազմակերպությունները և քաղաքականացված միավորումները իրենց նպատակներով օգտագործելու ուղղությամբ առաջին հերթին Ռուսաստանում իշխանություններին հեղինակազրկելու և ներքին իրավիճակը ապակայունացնելու նպատակով», - հայտարարեց նա: Պուտինը նշեց, որ 2014 թվականին սրվել էր միջազգային իրավիճակը, իսկ մի շարք պետություններ օգտագործում էին իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին զսպելու համար՝ սկսած քաղաքական շրջափակումից, վերջացրած Ռուաստանում ներքին իրավիճակի ապակայունացմամբ: «Ինչպես վերջերս բացեիբաց ասվել է, կոլորվեն նրանց ձեռքերը, ովքեր համաձայն չեն, սակայն Ռուսաստանի դեպքում այսպիսի կատակները չեն անցնում», - ասաց նախագահը: Պուտինը ընդգծեց, որ Ռուսաստանը մշտապես միանշանակ պատասխան կտա ազգային անվտանգության բոլոր արտաքին և ներքին սպառնալիքներին: Նախագահը նաև հույս հայտնեց առ այն, որ միջազգային իրավիճակում դրական փոփոխություններ տեղի կունենան: «Սակայն ոչ թե մեր զիջումների հաշվին, այլ կփոփոխվի այն դեպքում, եթե մենք էլ ավելի հզորանանք», - ընդգծեց նա: Մարտի սկզբին Պուտինը հայտարարեց, որ էքստրեմիստները փորձում են քաղաքացիական հակամարտություններ հրահրել Ռուսաստանում՝ օգտագործելով «գունավոր» տեխնոլոգիաները՝ փողոցում ակցիաների կազմակերպումից սկսած և վերջացրած սոցցանցերում թշնամանքի և ատելության բացահայտ պրոպագանդայով: