Բավ է պառակտվել
31-03-2015 11:23

Արևմուտքը կոպիտ շանտաժի է ենթարկում Ռուսաստանին. Նարիշկին

ԱՄՆ և Բրյուսելը ստիպում են Ռուսաստանին և նրա դաշնակիցներին «Հյուսիս-Հարավ» գծով համագործակցության նոր առանցք կառուցել, հայտարարեց ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Մենք տեսնում ենք, որ այժմ Վաշինգտոնի ճնշման հետևանքով չափազանց լրջորեն դանդաղեցվել է Լիսաբոնից Վլադիվոստոկ Արևմուտք-Արևելք գծով համաեվրոպական տարածքի ձևավորումը», - ասաց Նարիշկինը ՀՀ Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական հեռանկար» համաժողովի շրջանակներում կայացած կլոր սեղանին իր ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ ավելորդ է կրկնել, որ մեր ժամանակներում ԵՏՄ աշխատում է չափազանց դժվարին պայմաններում: «Դրանք և գլոբալ ճգնաժամային երևույթներն են, և ոչ իրավական ճնշումը, իսկ եթե ավելի ստույգ և անկեղծ լինենք, դա Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից սահմանվող տարատեսակ պատժամիջողների տեսքով տնտեսական և քաղաքական կոպիտ շանտաժն է , և, ընդհանուր առմամբ, իհարկե, միջազգային լարվածության բարձրացումը», - ընդգծեց Նարիշկինը: Նա համոզմունք հայտնեց, որ դրանով իսկ ավելի արդիական է դառնում նոր, անվտանգ, կայուն և բազմակենտրոնացված աշխարհի կառուցվածքը: Խոսնակը նշեց, որ դա նշանակում է մի այնպիսի կանոնակարգ, որի պայմաններում «ուժի կենտրոնները չեն դիմակայում միմյանց, այլ համագործակցում են միմյանց հետ, լուծում են իրեն միջազգային խնդիրները ոչ թե ի վնաս մյուսներին, այլ հենվելով աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ փոխշահավետ, կառուցողական համագործակցությանը»: Քաղաքական գործիչը հավելեց, որ տվյալ համագործակցությունը վերաբերվում է նախ և առաջ Եվրասիայի այլ կենտրոններին, ինչպես նաև Հարավարևելյան և Հարավային Ասիայի երկրներին: Ինչպես հայտարարեց Նարիշկինը, այսօր ստեղծված իրավիճակը միայն արագացնում է Հյուսիս-Հարավ առանցքի Մուրմանսկից մինչև Դելի, Շանհայ և Հանոյ համագործակցությունը: Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին տարվա իրադարձություններին այն տեսակետից, թե ինչպիսի վնաս է հասցնում միջազգային հանրությանը «արտօվկիանոսային արժույթի մենաշնորհը»: «Ահա թե ինչու չափազանց արդիական է հանդիսանում մեր երկրների արժութային միությունը ձևավորելը արագացնելուն միտված Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը», - ասաց Պետդումայի նախագահը: Խոսնակի համոզմամբ՝ ապօրինի պատժամիջոցների հետևանքով առաջացած բարդությունները այժմ ոչ միայն հաջողությամբ հաղթահարվում են, այլ նաև նպաստում են եվրասիական ինտեգրմանը: «Այսպիսով՝ ներմուծման ռուսաստանյան քաղաքականությունը խթանում է ինչպես հայրենական արտադրությունը, այնպես էլ ԵՏՄ բոլոր երկրների արտադրությունը», - հավելեց Նարիշկինը: Նա ընդգծեց, որ փորձագետները նկատել են, որ հակառուսաստանյան պատժամիջողները առաջին հերթին հարված են հասցրել Ուկրաինայի և Մոլդավիային, որոնք ընտրել են ԵՄ-ի հետ ասոցացման ճանապարհը: