Բավ է պառակտվել
09-09-2016 11:10

Կարապետյանի թեկնածության ընտրությունը կապ չունի գեոպոլիտիկակայի հետ. ՀՀԿ փոխնախագահ

ՀՀԿ-ն միաձայն երաշխավորվել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարույթան գործունեությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ նրան հաջողվել է կրճատել արտաքին միջազգային տնտեսական ոլորտներում առկա ռիսկերը:

«Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը դարձավ կոալիցիոն կառավարություն, թեև որպես այդպիսին չէր ձևավորվել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության ընտրությանը՝ ՀՀԿ փոխնախագահը հորդորեց դրանում գեոպոլիտիկական խնդիրներ չփնտրել.

«Սա պարզապես քաղաքական որոշում էր հաշվի առնելով Կարեն Կարապետյանի՝ բազմաթիվ ոլորտներին քաջատեղյակ լինելը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հույս հայտնեց, որ նոր կառավարության ծրագիրը ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ խնդիրների լուծումներ կտա:
Հարցին՝ արդյոք «Սասնա ծռերի» հետ կապված իրադրությունն արագացրե՞ց կառավարության հրաժարականը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ այն բոլոր խնդիրները որոնք ծավալվում են հասարակության մեջ ազդում են նման որոշումների վրա:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեությանը՝ ՀՀԿ փոխնախագահը վստահեցրեց, որ նա շարուանկելու է զբաղվել քաղաքանությամբ:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ ԳՄ նիստում չեն քննարկվել նոր նշանակումները կամ պաշտոնանկությունները: