Բավ է պառակտվել
17-08-2016 17:40

Արմեն Մարտիրոսյանն ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց

Քիչ առաջ Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխարինել գրավով և ազատ արձակել նրան։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ դատարանը որոշել է գրավի չափը սահմանել մեկ միլիոն դրամ:

«Վճարումը կկատարվի և Արմեն Մարտիրոսյանն ազատ կարձակվի: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի»,- հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի պաշտպանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննարկվում էին Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի դեմ ներկայացված բողոքները:

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով: