24-06-2016 09:24

Հայաստանի ԿԳ նախկին ղեկավարը հարձակման է ենթարկվել Բելգիայում

Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հարձակման է ենթարկվել Բելգիայի Լյուվեն քաղաքում։ Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում։

Ըստ Աշոտյանի գրառման, իր վրա հարձակվել են Լյուվենում գտնվելու վերջին գիշերը՝ հյուրանոցի մուտքի մոտ։ «Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել»,- գրել է Աշոտյանը։

Նա ավելացրել է նաև, որ, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով է եղել և ոչ շարժունակ, այնուամենայնիվ, հաջողվել է խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, վերջում կատակելով, թե՝ «մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»։ Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին, հայտնել է նախկին նախարարը։

Հիշեցնենք, որ վերջերս Արմեն Աշոտյանը ոտքի երկրորդ վիրահատությունն է տարել։