Բավ է պառակտվել
01-04-2015 11:31

ՌԴ ԱԳ փոխնախարարը կշարունակի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռացավ Լոզաննայում անցնող Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններից, և ռուսաստանյան պատվիրակությունը նրա փոխարեն կներկայացնի փոխնախարար Սերգեյ Րյաբկովը, հայտնեց աղբյուրը ՌԴ պատվիրակությունից: «Նախարարը հեռացավ Լողանայից, ինչպես նախատեսվում էր՝ չորեքշաբթի, վաղ առավոտյան: Նրա փոխարեն որպես պատվիրակության ղեկավար հանդես կգա ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը», - հայտնեց աղբյուրը: Նրա խոսքով՝ այսօր նախատեսված է, որ նախարարը կմեկնի Տաջիկստան: Միջազգային միջնորդների «վեցնյակը» Իրանի հետ բանակցություններ է անցկացնում, որի նպատակը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելը և միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելն է: Կողմերը դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում մինչև մարտի վերջը համաձայնագրի քաղաքական մասը, իսկ մինչև հունիսի վերջը համապարփակ համաձայնագիր ուղղությամբ մշակելու ուղղությամբ: