Բավ է պառակտվել
26-08-2016 11:12

Կուլիսային խոսակցություններ. ո՞վ է նստելու դատախազի աթոռին

Շատ հնարավոր է, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկող Աժ քառօրյայում գլխավոր դատախազի ընտրության հարցը այդպես էլ չքննարկվի:

Դատախազ չընտրելու դեպքում հարցը հետաձգվում է մինչև մյուս քառօրյա, որը մեկնարկելու է հոկտեմբերի 3-ին։

Ըստ տեղեկությունների, դատախազությունում իրավիճակն սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ, թեև նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են։

Հավանաբար, Սերժ Սարգսյանն էլ դեռ չի որոշել, գոնե այդ մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, երեւի չի ցանկանում, որ դեպքերից շուտ փչացնեն իր թեկնածուին:

Երկրի գլխավոր դատախազին ընտրում է Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով։ Ընդ որում՝ ՀՀ նախագահն առաջարկելու է մեկ թեկնածու։

Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց։ Այժմ նրա պարտավորությունները ժամանակավորապես կատարում է դատախազի ավագ տեղակալ Արմեն Հարությունյանը։