Բավ է պառակտվել
17-05-2016 14:59

Առանց Ղարաբաղի մասնակցության՝ բանակցությունները վերջնարդյունք ունենալ չեն կարող

Երևանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Բաքվի հետ կարող է բազմաթիվ համաձայնություններ ունենալ, բայց վերջնական համաձայնություն պետք է տա պաշտոնական Ստեփանակերտը, ասել է պատգամավոր Արտակ Զաքարյանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ համաձայնություններ, բայց մինչև պաշտոնական Ստեփանակերտն իր վերջնական համաձայնությունը չտա, մենք չենք կարող ասել, որ կյանքի ենք կոչում այս կամ այն փաստաթուղթը,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել։ «Առանց Ղարաբաղի մասնակցության՝ բանակցությունները վերջնարդյունք ունենալ չեն կարող։ Կարևոր փուլում ԼՂՀ-ն կմտնի բանակցային գործընթաց: Կարևոր փուլը բոլոր ձեռք բերված համաձայնությունների լիարժեք կատարումը և վերջնական փաստաթղթի պատրաստումն է»,- ասաց պատգամավորը։ Նրա խոսքով` այս պահին կողմերը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել և համաձայնել են քննարկել նոր հանդիպման հնարավոր պայմանները։ Սակայն, քանի դեռ սահմանին չկա վստահության բավարար մեխանիզմներ և չկան հրադադարի լիարժեք պահպանման հնարավորություններ, ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող դրանց կիրառման մեխանիզմներ ապահովել։