Բավ է պառակտվել
02-02-2015 17:45

Այսօր ձերբակալել են Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին ձերբակալել են: Նախկին պատգամավորին ձերբակալելու որոշում է կայացրել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները եւ տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Հայաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ձերբակալման կապակցությամբ։
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։