Բավ է պառակտվել
18-10-2013 10:56

Պուտինն ինձ ձերբակալելու համար Իվանիշվիլիին 2 մլրդ դոլար է տվել. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր ձերբակալության մասին երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը և հայտարարել, որ վարչապետին իրեն ձերբակալել հանձնարարել է Վլադիմիր Պուտինը և դրա համար վճարել է 2 միլիարդ դոլար, գրում է tert.am-ը` հղում անելով Грузия Online-ին:

Միխեիլ Սաակաշվիլին լրագրողներին հայտնել է, որ Վրաստանն այն երկիրը չէ, որը XXI դարում պետք է կատարի որևէ նվաճողի կեղտոտ պատվերները: