Բավ է պառակտվել
21-12-2016 15:11

25 տարվա ընթացքում ոչինչ չփչացրեց հայ-իրանական հարաբերությունները

25 տարվա ընթացքում ոչինչ չփչացրեց հայ-իրանական հարաբերությունները. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
« Հայ-իրանական ընկերության արմատները ձգվում են դարերի խորքից, և հենվելով այդ ամուր հենքի վրա, 1992 թվականին մենք հաստատեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր, 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում չի եղել որևէ բանը, ինչը կարող էր փչացնել մեր հարաբերությունները»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան այցելած Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, և ընդգծել է, որ նախագահի պաշտոնում Հայաստան կատարած նրա առաջին այցը նոր շունչ կհաղորդի հայ-իրանական հարաբերություններին:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը՝ երկրների եկկողմանի հարաբերությունները կարևորելու համար:
« Մենք միշտ էլ ազնիվ և շիտակ ենք եղել մեր հարաբերություններում, և պատրաստ ենք նույն կերպ շարունակել»,- նշել է նախագահը, և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հուսեյն Սեյեդ Խամենեին է փոխանցել իր խորին հարգանքի խոսքերը:
Հասան Ռոհանին էլ իր հերթին նշել է, որ Իրանը Հայաստանին դիտարկում է իբրև բարեկամական երկիր և պատրաստ է էլ ավելի խորացնել երկկողմանի հարաբերությունները:
« Մենր երկու երկրները պատկանում են նույն մշակույթին և քաղաքակրթությանը: Մեր երկրների հարաբերությունները միշտ էլ ջերմ ու բարեկամական են եղել»,- ասել է Ռոհանին: