20-02-2016 12:11

Հարավային Օսիան կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտնել է, որ ծրագրում է հանրաքվե անցկացնել, որը նախատեսում է Հարվային Օսիան ընդգրկել ՌԴ կազմի մեջ, ինչպես նաև հանրապետության վերանվանման համար:
Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ հանրաքվե անցկացնելու խորհրդակցությունները շարունակվում է: Հիշեցնենք, 2008 թ. Վրաստանի հետ պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Ըստ Տիբիլովի, հանրաքվեն պետք է որոշի Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը, ինչը թույլ կտա Հարավային Օսիայի նախագահին դիմել Ռուսաստանին հանրապետությունն իր ֆեդերացիայի կազմի մեջ ներառելու խնդրանքով: Մոսկվան պարտավոր չէ անհապաղ պատասխան տալ,- նշել է նա: «Այսօրվա քաղաքական իրականությունը այն է,որ մենք կարող ենք կատարել մեր պատմական ընտրությունը...Մենք պետք է վերամիավորվենք Ռուսաստանի հետ և վերականգնենք օս ժողովրդի միասնությունը» ,-ասել է Լ.Տիբիլովը... Լեոնիդ Տիբիլովի առաջարկը ներառում է նաև Հարավային Օսիայի Հանրապետության վերանվանումը Ալանիայի: Բացի այդ, Հարավային Օսիան ցանկանում է զինված ուժերի որոշ տարրեր ներառել ռուսական բանակի մեջ: