17-01-2014 13:50

Ըստ Բոստանջյանի Քոչարյանն ամբողջական ու կոնկրետ նկարագրել է այն վիճակը, որն առկա է երկրում

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անրադարձավ Քոչարյանի շուրջ ծավալված քննարկումներին:

Ըստ նրա, ՀՀ երկրորդ նախագահի ասածների մեջ նորություն չկար, դա նախկին նախագահի ասած խոսք է, որն ավելի արժեքավոր է:

 Ըստ Բոստանջյանի Ռոբերտ Քոչարյանն ամբողջական ու կոնկրետ նկարագրել է այն իրավիճակը, որն այսօր առկա է Հայաստանում:

Նախկին պատգամավորը թերևս չպատասխանեց այն հարցին, թե Քոչարյանի վերադարձի համար պահանջարկ կա՞, թե՝ ոչ, այդուհանդերձ նշեց, որ քաղաքացիներն այսօր շուտ են կողմնորոշվում և հենց դրանից էլ կախված են հետագա քայլերը:

«Ինչո՞ւ են տոկոսներով ու գունավոր գրաֆիկներով ուզում ժողովրդին կերակրել, մեր քաղաքացին հուզված չէ որևէ թվով, պարզապես ուզում են ավելի ապահով, արժանավայել կյանք ունենալ գոնե աստիճանաբար, բայց տեսնում են ճանապարհը փակ է, չի երևում», -հավելեց Բոստանջյանը, հավանաբար ակնարկելով ՀՀ վարչապետին: