21-01-2014 14:25

Ընդդիմադիրների ՛՛սրտացավ՛՛ մոտեցումները՝ լավագույն ՛՛մեսիջ՛՛ իշխանություններին

  

Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից հանրությունն արդեն կուշտ է: Դրա վառ ապացույցն է այն, որ մարդիկ ընդվզում են, պայքարում  ու իշխանական ուժերին են ներկայացնում իրենց պահանջները: 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ. Ի՞նչ է սա:

Մարդկանց մեծամասնությունը Հայաստանում դժգոհ է իր վաստակից, այդ իսկ պատճառով արդեն թևավոր խոսք է դարձել ՛՛Որտեղ հաց՝ այնտեղ կաց՛՛ արտահայտությունը, հիմա էլ պարզվում է, որ աշխատավարձի 5 տոկոսն այսօրվանից պիտի ՛՛հետ գցենք՛՛, որպեսզի թոշակի տարիքին հասնելուն պես մտավախություններ չունենանք, թե սոված կմնանք կամ պարզապես չենք կարողանա ապրել:

՛՛Դեմ եմ՛՛ շարժումը, որը պայքարում է այս համակարգի դեմ հունվարի 18-ին, Ազատության հրապարակում, քաղաքական չորս ընդդիմադիր ուժերի հետ միասին անցկացրեց հանրահավաք, որի նպատակն այս համակարգի դեմ պայքարելն էր:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը վերաբերում է մոտ 200 հազար մարդու, բայց ինչպես քաղտեխնոլոգներն են նկատում, հրապարակում հազիվ 8000 հոգի լինեին: Ակնառուն այն է, որ նմանատիպ հավաքներին ավելի ոգևորված են ընդդիմադիր ուժերը: ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ական Նաիրա Զուրաբյանը նշել էին, որ այս օրենքը գործում է միայն ի շահ իշխանական թևի: Ընդդիմադիր ուժերի ելույթներից դժվար էր կռահել, նրանք իրո՞ք ժողովրդի ձայնն են բարձրացնում , թե՞ սա ևս մեկ հոյակապ առիթ է սոցիալական խնդրից քաղաքական շահեր քամելը:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ևս անրադարձել էր այս խնդրին, նշելով, որ  հավաք-երթին ներկա էին խմբակցություններ, որոնք ներկայացնում էին քաղաքական ուժ, պետք է չշփոթենք դա շարժումը քաղաքականացնելու հետ:

Շարժումը մի պարզ պատճառով չի կարող քաղաքականանալ. մենք չենք ձգտում իշխանության, ընդամենն ուզում ենք պաշտպանել մեր իրավունքները ցանկացած իշխանության պարագայում: Համամիտ եմ` քաղաքական ուժերը կցանկանան այն ուղղորդել, բայց մենք դա թույլ չենք տա՛՛,-հավելել էր քաղաքագետը:

Ընդդիմադիր ուժերը նմանատիպ ակցիաների շրջանակներում երբեք ստվերում չեն մնացել:  Հիշել կարելի է միայն, թե ինչ եռանդով հատկապես ՀԱԿ անդամները մասնակցում էին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան առիթով կազմակերպված ակցիաներին: Նրանք պահանջում էին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը, քանի որ բժշկին հենց նրան պատկանող ՛՛Հարսնաքար՛՛ ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկել պատգամավորի անվտանգության աշխատակիցները, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում մահացավ:

Ավետյանին նվիրված ակցիաների շրջանակում մարդկանց մի հոծ զանգված պահանջում էր իշխանափոխություն, նրանք այդ պահանջը բարձրաձայն վանկարկումներով ներկայացնում էին նախագահական նստավայրի ու Ազգային ժողովի շենքի մոտ:

Իսկ ահա ընդդիմադիր թևի որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն միանում էին այդ ամենին: Մի՞թե այդ ամենը սրտաբուխ վերաբերմունք էր. Իհարկե դժվար է կռահել , բայց այս ամենի հետևում քաղաքական շահերի բախում չտեսնելը, առնվազն միամտություն կլինի:

Կարելի է հիշել նմանօրիանկ ՛՛սրտացավ՛՛ ակցիաներ, որոնց կազմակերպիչների շարքերում ընդդիմադիր ուժերն են եղել, բայց եթե դրանք անգամ քաղաքական հետապնդումներ են ունեցել, կարելի է ասել մինչ այսօր ՛՛սայլը տեղից չի շարժվել՛՛:

Բայց դե այդ ուժերին էլ հասկանալ կարելի է, եթե չորս կողմից նրանց արտահայտվելու իրավունքները ՛՛բլոկադայի են ենթարված՛՛, ապա հանրահավաքները մնում են, որպես լավագույն հնարավորություն:

Այդուհանդերձ կարելի է հույսը չկորցնել: Միգուցե իրոք, գոնե այս անգամ ընդդիմադիրները հավատարիմ մնալով իրենց խոստումներին, մարդկանց կողքին այնքան ժամանակ մնան, մինչև հարցին լուծում տրվի: Ինչպես թևավոր խոսքն է ասում՝ ՛՛Գյուղ կանգնի՝  գերան կկոտրի՛՛, այս պարագայում կարելի է ասել, կամ գոնե հուսալ, որ ՛՛ Ընդդիմադիրները ոտքի կանգնեն՝ բազմաթի անօրեն օրենքներ կվերացնեն՛՛:

Իհարկե գովելի է՛՛Դեմ եմ՛՛-ի նախաձեռնությունը, այն վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին, հուսանք, որ որոշ ժամանակ այնց կվայելենք վերջինիս ՛՛քաղցր պտուղները՛՛:

                                                                                                                                                                  

լրագրող Սյուզի   Ասատրյան