25-10-2014 15:52

Եռյակը համատեղ կործանում է ՀՀ-ն.Ա. Սադոյան

«ՀՀ-ում բազմակարծության դեմ են պայքարում».- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն անրադառնալով նախօրեին կայացած հանրահավաքին: Ըստ բանախոսի՝ մեկ տարուց ավելի է՝ մի անընդունելի գործընթաց է տեղի ունենում, որի իմաստն է՝ ընդդիմությունը դարձնել արհեստական, ստեղծել մեկը մյուսին փոխարինող երկու քաղաքական ուժեր, որոնցից որն էլ գա իշխանության՝ տանելու է նույն գիծը. «Նկատի ունեմ՝ փորձել քաղաքական դաշտում ձևավորել ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունները, իսկ մնացած բոլորը լինեն ոչ ռեալ կուսակցություններ կամ միավորվեն այդ երկուսից որևէ մեկին: Բայց քանի որ այդ երկու կուսակցություններն էլ եղել են առաջին հերթին օլիգարխական, իշխանավորների անձնական շահերի ապահովման կուսակցություններ, բնականաբար Հայաստանի ռեալ բազմակարծության համար ավելի մեծ վտանգ չի կարող լինել, քան հանրապետության քաղաքական դաշտը տրամադրել երկու այսպիսի կուսակցությունների»,-մանրամասնեց ԱրշակՍադոյան ու հավելեց, որ եռյակը համատեղ կործանում է ՀՀ-ն. «Բոլորն ընկել է ԲՀԿ-ի ջրերեն ու մեզ տանումեն կործանում»:
News.gisher.ru-ի այն հարցին, թե ում է Պրն, Սադոյանը տեսնում ՀՀ-ի հաջորդ նախագահի աթոռին, վերջինս պատասխանեց. «Հստակ չեմ կարող ասել, բայց ներկայիս վարչապետը լուջ շանսեր ունի: Չնայած ավելի լավ է Հովիկ Աբրահամյանը, քան Գագիկ Ծառուկյանը»: