20-05-2015 08:28

Ճապոնացիները ցանկանում են Պուտինի հետ քննարկել Կուրիլների հարցը

Տոկիոյում ցանկանում են, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Ճապոնիա տարածքային հարցերը քննարկելու համար: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, նախկին ԱԳՆ ղեկավար Մասահիկո Կոմուրան ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ: «Մենք կցանկանայինք անցնել քաղաքական թեմայի քննարկմանը, և մենք կցանկանայինք խաղաղության մասին պայմանագիր կնքել՝ լուծելով տարածքային խնդիրը (Կուրիլների հարցը— խմբ.): Եվ այդնպատակով մենք կցանկանայինք, որպեսզի նախագահ Պուտինը ժամանի Ճապոնիա:Վարչապետ Սինձո Աբեն լրջորեն մտածում է այդ հարցի շուրջ», - ասել է Կոմուրան: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ճապոնիայի հետ Կուրիլների հարցի շուրջ, սակայն միայն  1956 թվականին Ճապոնիայի խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթերի հիման վրա: Մոսկվայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Հարավային Կուրիլները միացել են ԽՍՍՀ-ին պատերազմի արդյունքում, և դրանց ռուսաստանյան սուվերենիտետը կասկածի տակ չի կարող լինել: Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները մթագնում են չլուծված տարածքային վեճի պատճառով: Ճապոնիան հավակնում է Կուրիլների չորս կղզիները ստանալուն՝ Իտուրուպ, Կունաշին, Շիկոտան և Հաբոմայի 1855 թվականին կնքած Առևտրի և սահմանների մասին երկկողմանի համաձայնագրի հիման վրա: Տոկիոն որպես պայման է դրել կղզիների վերադարձը Ռուսաստանի հետ խաղաղության մասին համաձայնագիր կնքելու փոխարեն, որն այդպես էլ չստորագրվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Մոսկվայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ  Հարավային Կուրիլները միացել են ԽՍՍՀ-ին պատերազմի արդյունքում, և դրանց ռուսաստանյան սուվերենիտետը, որն ունի համապատասխան միջազգային և իրավականձևակերպում, կասկածի տակ չի կարող լինել: