Բավ է պառակտվել
11-01-2016 09:56

Ես երբեք չեմ փոխվել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  հարցազրույցում հայտարարել է, թե իր հայացքները չեն փոխվել վերջին 15 տարիների ընթացքում: 
Լրագրողները ենթադրել են, որ «գոյություն ունի երկու Պուտին»՝ մինչ 2007 թվականը, երբ ռուս առաջնորդը երիտասարդ էր և բաց երկխոսության համար, և դրանից հետո: 
«Ես երբեք չեմ փոխվել։ Նախ, ես ինձ հիմա էլ երիտասարդ եմ համարում։ Ես եղել եմ Շրյոդերի (Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդեր- Խմբ.) ընկերը և մնում եմ նրա ընկերը: Ոչինչ չի փոխվել»,-հայտարարել է Պուտինը: 
ՌԴ նախագահի խոսքով՝ այս տարիների ընթացքում չի փոխվել նաև իր վերաբերմունքը շատ քաղաքական խնդիրների նկատմամբ։