Բավ է պառակտվել
07-12-2016 23:49

Բոլորը պետք է պարտադիր զինծառայություն անցնեն, ոչ թե գումարով դրանից ազատվեն. Վ. Սարգսյան

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեմ է հանդես գալիս պարտադիր զինծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից ազատող օրենքին, բայց պատրաստ է երկարաձգել դրա ժամկետները: Այս մասին նախարարը հայտնել է չորեքշաբթի օրը:

Ամեն տարի, կառավարության առաջարկով ՀՀ ԱԺ-ն  փոփոխություններ է մտցնում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում, որոնցով առաջարկվում է՝ ծառայությունից խուսափողների  որոշակի կարգին ազատել քրեական պատասխանատվությունից :

Օրենքի վերջին շտկումներն ընդունվել են 2015 թ ապրիլի 30-ին: Դրանցով նախատեսվում էր դադարեցնել քրեական հետապնդումը պարտադիր զինծառայությունից խուսափած ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, որոնց 27 ամյակը լրացել էր մինչև 2014 թ. Դեկտեմբերի 31-ը:

Վ. Սարգսյանը նշեց, որ իբրև նախարար նա  կտրականապես դեմ է նման օրենքին, և չի կարող աջակցել դրան, քանզի գտնում է, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինծառայություն, ոչ թե գումար տան ու ազատվեն դրանից: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ որպես քաղաքացի նա հարգանքով է վերաբերվում տվյալ օրենքի կիրարկման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշմանը:

Նրա խոսքերով այս օրենքը նախատեսված է ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր վաղ մանկության հասակում մեկնել են Հայաստանից և բնակվել են արտերկրում: Օրենքը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է օրենքի կիրարկման ժամկետների երկարաձգմանը, ապա նախարարը նշեց, որ այդ հարցը պետք է լրացուցիչ քննարկում անցնի կառավարության և նախագահի հետ:

Սփյուռքի նախարարության տվյալներով 2014 թվականի ընթացքում համապատասխան գումար վճարելու և զինծառայությունից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից խուսափել է 954, իսկ 2015թ առաջին եռամսյակում՝ 61 մարդ:

Օրենքի կիրարկման ժամկետները մի քանի անգամ երկարաձգվել է, ինչը թույլ է տվել, որ 27  տարեկանից բարձր մոտ  900 երիտասարդ այդպիսով տան իրենց պարտքը հայրենիքին: Օրենքի կիրարկման ընթացքում հատուկ պետական հաշվեհամարին մուտքագրվել է 800 մլն դրամ:

Օրենքի համաձայն այն քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայությունը՝ դրանով խախտելով օրենքը, զորակոչին չներկայանալու և օրենքը խախտելու պահից մինչև 27 տարեկան դառնալը  պարտավոր են տուգանքներ վճարել՝ ամեն բաց թողնված տարվա համար: Նշենք, որ տուգանքի առավելագույն չափսը կազմում է 1,8 մլն. դրամ: