26-11-2014 20:24

Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ վստահեն. Հովիկ Աբրահամյան

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հավիկ Աբրահամյանը խորհուրդ  տվեց Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակից հետաքրքրվել, թե ինչու չընդունեցին եռյակի տասներկու կետը քննարկելու իր առաջարկը: «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն: Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և Կառավարությանը վստահեն»,-ասաց կառավարության ղեկավարը: Լրագրողների դիտարկմանը, թե ինչ է անում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց՝ գործ: