Բավ է պառակտվել
24-12-2015 13:06

Խոդորկովսկին կարող է քաղաքական ապաստան խնդրել Մեծ Բրիտանիայից

Նախկին նավթային մագնատ, Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին հնարավոր է քաղաքական ապաստան խնդրի Միացյալ Թագավորությունից:
Երեկ Ռուսաստանը միջազգային հետախուզումհայտարարեց Խոդորկովսկու նկատմամբ: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել 1998 թվականին Սիբիրի Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով:
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը «ցնորք է» որակել ռուսական իշխանությունների այս գործողությունները՝ պնդելով, որ իրեն ուզում են ձերբակալել ենթադրությունների հիման վրա: «Պուտինի համար ես սպառնալիք եմ 2016 թվականի ընտրություններում»,- ասել է Միխայիլ Խոդորկովսկին: