17-10-2016 14:57

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքը օնլայն կհեռարձակվի

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքը օնլայն կհեռարձակվի։ Այս մասին ասված է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում, որի վերաբերյալ քննարկումները սկսվել են հոկտեմբերի 17-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով, ինչպես նաեւ ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ: Տեղական ընտրական հանձնաժողովները պետք է օժանդակեն անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն, սակայն որակի համար պատասխանատու չեն լինելու։