08-03-2014 10:54

Նախորդ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ. ԼՂՀ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Հաղորդվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: