05-07-2014 19:00

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ,

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: