05-08-2014 08:12

Բան Գի Մունը ԼՂ հակամարտության կողմերին հրադադարի պահպանման կոչ է արել

Ղարաբաղյան հակամարտության կողմերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել կատարել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններն ու զերծ մնալ բռնությունից, փոխանցում է RIA Novosti-ն մեջերելով համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարությունը:  «Նա (Պան Գի Մունը) բոլոր կողմերին կոչ է անում հարգել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, զերծ մնալ հետագա բռնությունից և նվիրել իրենց անհապաղ լիցքաթափմանը և երկխոսության շարունակմանը՝ արագ և խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: Համաձայն փաստաթղթի՝ գլխավոր քարտուղարը լիարժեք աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ՝ կիսելով նրա անհանգստությունը վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ: