Բավ է պառակտվել
23-02-2015 09:25

Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն էլ ավելի առաջ մղելու գործում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, ինչպես նաեւ Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի կողմից: Նա ընդգծել է, որ հարկավոր է միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը` որպես ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավար, Վիեննայում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: