Բավ է պառակտվել
04-05-2015 10:23

Արցախի ընտրությունները որպես օրինակ կծառայեն. ԼՂՀ նախկին նախագահ

Լրագրողների հետ զրույցում Ստեփանակերտում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցած Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտնեց, որ Ղարաբաղը կարծես ավելի ժողովրդավարական երկիր է դառնում, և ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները որպես օրինակ կծառայեն: Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, թե արդյո՞ք իրեն անհրաժեշտ է անցնել խորհրդարանական, թե՞ նախագահական համակարգին: ԼՂՀ նախկին նախագահը նշեց, որ այժմ Հայաստանում նմանատիպ գործընթացներ են նկատվում, և բնականաբար Արցախում այդ գաղափարը նույնպես քննարկվում է: Սակայն, նրա խոսքով,պետք չէ շտապել, և հարկավոր է սպասել Հայաստանում ստացված արդյունքներին: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Ղուկասյանը, դա որոշելու է ժողովուրդը, այլ ոչ թե Ղուկասյանը կամ Պետրոսյանը: Ղուկասյանի գնահատմամբ՝ ԼՂՀ-ում նախընտրական արշավը անցավ առանց որևէ բացասական պատահարների և խախտումների: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ Կոնգրեսը առաջին անգամ չճանաչեր ընտրությունները ԼՂՀ-ում, ապա նա, երևի թե զայրանար և արձագանքեր դրան, սակայն, Ղուկասյանի խոսքով՝ դա նրանց համար ավանդույթ դարձել, և դրանից ընտրությունները պակաս ժողովրդավարական չեն դարձել: Հիշեցնենք, որ մայիսի  3-ին ԼՂՀ-ում անցան խորհրդարանական ընտրությունները:  33 պատգամավորական մանդատի համար համամասնական ընտրակարգով պայքարում էր յոթ կուսակցություն՝ «Ազատ հայրենիք» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (35), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը (14), «Խաղաղություն և զարգացում» (6), Հայ Հեղափոխական Դաշնակցություն  (34)  և «Շարժում-88» (14): Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է  50 թեկնածու, որոնցից  27-ը ինքնաառաջադրված թեկնածուներ են: