Բավ է պառակտվել
21-09-2016 13:46

Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է:

«Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»,-ասաց նա:

Նշենք, որ հրապարակումներ էին եղել, ըստ որի՝ ցուցադրվող զենքերի մի մասը ՀՀ Զինված ուժերինը չէ, և դրանք ցուցադրության համար ռուսական կողմն է տրամադրել:

Մասնավորապես «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել էր, որ եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը: