16-09-2016 10:44

Հայաստանի ողջ պետական համակարգի կյանքը «կանգնել» է

Հայաստանի ողջ պետական համակարգի կյանքը «կանգնել» է:

Քանի որ Հայաստանի պետական գերատեսչությունների և հատկապես նախարարությունների գործունեության մասին հանրությունը տեղեկանում է այդ մարմինների լրատվական բաժինների մատուցած հաղորդագրություններից, ապա նորությունների բացակայությունը նշանակում է, որ այդ գերատեսչությունում պարզապես «օր են գլորում»:

«Հատկապես սեպտեմբերի 8-ից հետո, երբ կառավարության բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ, պարզվեց, որ նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է, և նրանք ուղղակի օր են մաշեցնում», – նշվում է հաղորդագրության մեջ։