13-10-2014 14:22

ԵՏՄ անդամակցությունը չի սպառնում ՀՀ-ի անկախությանը, չի վնասելու ԼՂՀ-ին.Արա Աբրահամյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարևոր իրադարձություն է:  «Մենք հոկտեմբերի 16-ին խորհրդարկցություն ենք անցկացնելու՝ քննարկելու, թե ինչ քայլեր պետք է անեն այդ անդամակցությունն ավելի արդյունավետ լինելու համար»,-նշեց բանախոսը: Ըստ Պարոն Աբրահամյանի խոսքով՝  այդ անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը, չի վնասելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, միայն տնտեսական հարցերով են լինելու սահմանափակումներ: «Այժմ պետք է Հայաստանի կառավարությունը միջոցներ ստեղծի, որպեսզի արտահանման ծավալները ԵՏՄ անդամ երկրներ ավելանան, քանի որ պահանջարկը կա:  ԵՏՄ-ին անդամակցությունն ապահովելու է կապիտալի ազատ տեղաշարժ»,-ընդգծեց Արա Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով՝ տնտեսական դաշտում պետք է ճիշտ քաղաքականություն վարվի Հայաստանի կառավարության կողմից: «Այս դեպքում մեր վիճակը բավականին կլավանա: Մեծ հնարավորություն կա: ՀՀ-ն ճկուն քաղաքականություն պետք է վարի, պետք է աշխատի բոլորի հետ»,-հավելեց : Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը նշեց, որ ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ կիրավող պատժամիջոցներին, դա ժամանակավոր բնույթ է կրում: Նա նշեց, որ այդ պատժամիջոցներն, իհարկե, ՀՀ-ի վրա անդրադառնում են, դժվարություններ կստեղծեն  մեզ համար: