Բավ է պառակտվել
09-03-2015 12:51

Պուտինը Աստանայում կհանդիպի Նազարբաեւին 7 Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ը կժամանի Աստանա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու համար։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։