19-11-2015 09:48

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին

Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին, այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը 2014 թվականի հոկտեմբերի 27-ին հանդիպում են ունեցել Փարիզում «Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Թե որ օրը և որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը կհայտնի սահմանված կարգով», — ասաց Շարմազանովը: Հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: Լեռնային Ղարաբաղի խնդրով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է 1988թ.–ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.–ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում  կորցրեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ 1992թ.–ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, քանի որ ԼՂՀ–ն բանակցությունների կողմ չէ։