Բավ է պառակտվել
28-11-2015 13:17

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ամսաթիվն ու վայրը փոփոխվել է, հայտնում է «Հրապարակ»-ը: «Փոփոխությունները կատարվել են աշխարհում կատարվող վերջին փոփոխոթյունների ֆոնին»,- գրում է աղբյուրը: Ավելի վաղ խոսվում էր, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի մեկին Փարիզում: Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից և ԱԳՆ-ից տեղեկությունը չեն մեկնաբանում, ասելով, որ պետության ղեկավարի հանդիպումների վերաբերյալ տեղեկությունը «պատշաճ ժամկետներում»: Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը կարո է կայանալ մինչև տարեվերջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այյցի ժամանակ քննարկել են հանդիպման անցկացման հարցը: Մենք համաձայնություն ենք տվել: Հավանաբար, հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ, համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: