25-06-2016 15:36

Պետերբուրգում ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդիպումը դրական արդյունքներով էր. Ալիև

Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը դրական արդյունքների է հանգեցրել: Այդ մասին Բաքվում զինծառայողների համար կառուցված շենքի բացմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման մասին, ասել էր, որ առավելապես կարևոր է այն, որ նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման իրենց հանձնառությունը։