Բավ է պառակտվել
05-09-2016 12:26

Լավրով-Քերրի հանդիպումն ավարտվել է առանց Սիրիայի հարցով գործարքը համաձայնեցնելու

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավարտվել է առանց Սիրիայի հարցով գործարքը համաձայնեցնելու:

ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրի փոխանցմամբ, G20-ի գագաթաժողովից հարթակներում նոր հանդիպումից հետո քաղաքական գարծիչների մոտ տարաձայնությունները մնացել են:

Սեպտեմբերի սկզբին Լավրովը հայտարարել էր, որ 2016-ի սկզբին ինքն ու Քերրին ավելի քան 40 զրույց են ունեցել՝ նման քանակի զրույցներն անվանելով աննախադեպ: