27-01-2015 13:00

ՀՀ ԶՈՒ-ն աշխատում են բարդ միջազգային զարգացումների պայմաններում

Հայաստանի Զինված ուժերը աշխատում են բարդ միջազգային և տարածաշջանային զարգացումների պայմաններում: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նշելով, որ այս պայմանները հայկական Զինված ուժերից պահանջում են իրավիճակի ստույգ գնահատական: Նրա խոսքով՝ ինչպես և անցյալ տարի Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը: «Բաքվի իշխանությունների միակ նպատակը Հայաստանի և ԼՂՀ-ի հետ սահմաններին բացառիկ լարվածություն ստեղծելն է և այսպիսով քաղաքական զիջումների պարտադրելը: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է սպառազինության վազքը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է երկրում հայերի հանդեպ ատելություն սերմանել և վարում է ժխտողության քաղաքականություն բանակցական գործընթացի շրջանակներում», - ասել է Օհանյանը: Այս տարվա սկզբից Ադրբեջանը շարունակեց դիվերսիոն ներխուժման և հարձակման փորձերը, ինչպես նաև հրահրում է առաջնագծում դիպուկահարային պատերազմ: Բոլոր այս գործողությունների նպատակը Հայաստանի սահմաններին իրավիճակի սրումն է, ինչպես նաև պաշտպանության մակարդակի ստուգումը: Միևնույն ժամանակ Օհանյանը նշել է, որ հրահրումների ընթացքում Ադրբեջանին չի հաջողվել զգալի հաջողություններ գրանցել: Նախարարը ընդգծել է, որ Բաքվի այդ քաղաքականությունը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ տարածաշրջանին: Նրա խոսքով՝ այդ մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանի պաշտպանության համակարգում մի շարք վերափոխումներ են անցկացվել: