Բավ է պառակտվել
21-03-2016 15:24

ՀՀ ԶՈՒ-ն ստացավ որակապես նոր սպառազինություն. ՀՀ նախագահ

Հայաստանը մշակել է «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Այս մասին, այսօր  ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկի ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաեւ իրավիճակին Հայաստանի Հանրապետության մերձատարածքում` այդ թվում Սիրիայում եւ Ուկրաինայում: «Տարեվերջին ՀՀ Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն եւ հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարեւոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի եւ երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,-ասել է նախագահը եւ մի շարք այլ առաջարկություններ ներկայացրել ու համապատասխան ցուցումներ տվել օպերատիվ հավաքների մասնակիցներին: Հանրապետության նախագահը ներկաներին մաղթել է արգասաբեր աշխատանք ու ակտիվ մասնակցություն օպերատիվ հավաքներին եւ պատասխանել հավաքի մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վիճակին, սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, դաշնակից պետությունների հետ համագործակցության ընթացիկ հարցերին, ազատամարտիկների, վետերանների եւ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին եւ այլն: