Բավ է պառակտվել
11-06-2015 11:11

Ժամանակն է շարունակել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները. Ուորլիք

Ժամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին Twitter սոցցանցի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 
«Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար: 
Ջեյմս Ուորլիքը և Մինսկի խմբի մյուս համանախագահները կժամանեն Բաքու՝ առաջին Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու։