19-07-2014 11:29

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը


Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Այն ընդունվել է միաձայն՝ 123 «կողմ»ձայնով։ Վրաստանի խորհրդարանը առավոտից քննարկում էր Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ասոցացման համաձայնագիրը։ Դրա էությունը եւ հիմնական կողմերը պատգամավորներին ներկայացրել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։

Խոր եւ համապարփակ առեւտրի կարեւորության մասին խոսել է Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։

Նախարարներից հետո ամբիոնին են մոտեցել պատգամավորները։ Խոհրդարանի արտահերթ նիստի երկրորդ մասը սկսվել է հրավիրված հյուրերի ելույթներից։ Սկզբում ամբիոնին է մոտեցել վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, այնուհետեւ՝ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Այնուհետեւ ամբիոնին են մոտեցել Լատվիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարները եւ Ավստրիայի խորհրդարանի նախագահը, որը վրաց հասարակությանը շնորհավորել է Եվրոպայի հետ սերտացման կապակցությամբ, փոխանցում է «Գռուզիա օնլայնը»։

Խորհրդարանի նիստին ներկա են եղել նաեւ Վրաստանում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետները։

Այնուհետեւ փաստաթղթի վավերացումը նշել են տոնական մթնոլորտում։