Բավ է պառակտվել
16-08-2014 15:12

Վրաստանը ղարաբաղ-ադրեբեջանական սահմանի լարվածությունը պասիվորեն են մեկնաբանում. վրացագետ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը վրացագետ Ալիկ Էրոցյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման ժամանակ վրացական լրատվամիջոցները առավելապես մեջբերում էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:
Ըստ նրա՝ վրացական լրատվամիջոցները, սկզբնապես շատ պասիվ էին լուսաբանում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի վերջին իրադարձությունները, սակայն հետո սկսեցին ներկայացնել ադրբեջանամետ տեղեկատվություն:

«Վրացական լրատվամիջոցները, ելնելով սեփական շահերից, լուծեցին են լսարանի ապահովման եւ սեփական վարկանիշի բարձրացման հարցերը», - նշեց Էրոյանցը՝ հավելելով, որ ավելի ուշ նրանք նաեւ սկսեցին վկայակոչել նաեւ հայկական լրատվամիջոցներին: Այս համատեքստում փորձագետն ընդգծեց այլ լեզուներով հայկական լրատվամիջոցների տեղեկությունները տարածելու անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով վրաց-ադրբեջանական հարաբերություններին՝ վրացագետը հավելեց , թե նախկին ջերմությունը չի նկատվում:

«Վերջին երկու տարվա ընթացքում վրաց-ադրբեջանական հարաբերություններին բացասական նրբերանգներ են հաղորդվել», - ընդգծեց վրացագետը՝ հիշեցնելով լուրջ սահմանային խնդիրների, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում բնակվող վրացիների խնդիրների մասին: