Բավ է պառակտվել
19-11-2014 08:30

Վրաստանը պատրաստ է ՌԴ-ի հետ ուղիղ երկխոսության.երկրի վարչապետ

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ամփոփելով Բրյուսել կատարած իր այցը, նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունները շարունակելու կարևորությունը:
«Մենք կարողացել ենք սկսել է ուղիղ երկխոսություն Ռուսաստանի հետ և պատրաստ ենք այն շարունակել։ Սակայն մենք սկզբունքային կլինենք տարածքային ամբողջականության հարցում և չենք գնա փոխզիջումների, քանի որ խոսքը մեր տարածքների մասին է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշել է նաև, որ «Վրաստանը 2 տարվա ընթացքում կարողացել է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը հասցնել նվազագույնի»։
Ղարիբաշվիլին ուշադրություն է դարձրել, որ Վրաստանն այսօր էական առաջընթացի է հասել ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններում, սակայն չկա ոչ մի առաջընթաց քաղաքական հարաբերություններում։
«Մենք չունենք ռեալ առաջխաղացում Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում, սակայն հարկ է սպասել իրադարձությունների զարգացմանը։ Եվ մենք ունենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը, մեզ անհրաժեշտ է ավելի շատ աշխատել, ավելի շատ միասնականություն ունենալ և ավելի քիչ ներքին հակասություններ»,- ասել է Ղարիբաշվիլին։