01-11-2014 12:43

Վրաստանի վարչապետը պատրաստ է Պուտինի հետ հանդիպման, բայց «ոչ հիմա»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հետագայում պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է newsgeorgia.ru-ն: 
«Կա Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն, սակայն այն պետք է լավ նախապատրաստել, և մենք պետք է այդ հանդիպմանը կենտրոնանանք արդյունքի վրա»,- ասել է նա: 
Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ մոտ ապագայում նման հանդիպում ծրագրված չէ: 
Ավելի վաղ ՌԴ նախագահի հետ հանդիպման պատրաստակամության մասին հայտարարել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ըստ նրա՝ գլխավոր թեման պետք է լինեն վրաց-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը, առաջին հերթին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: