Բավ է պառակտվել
27-01-2016 10:34

Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում

Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից։ Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում:

Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից: